Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանի ֆեյսբուքյան գրառումը
Հաշվի առնելով ԶԼՄ-ների հարցումները և հանրային հետաքրքրությունը երշիկեղենի շրջանառության ոլորտում 2021 թվականին Մրցակցության պաշտպանության Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ՝ հարկ եմ համարում ներկայացնել որոշ լրացուցիչ տեղեկություններ՝
2021 թվականին երշիկեղենի շրջանառության ոլորտում Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում բացահայտված առերևույթ խնդիրների առիթով հարուցվել է թվով 12 վարույթ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հիմքերով։
Վարույթների շրջանակներում թվով 10 տնտեսվարող սուբյեկտ համագործակցել է Հանձնաժողովի հետ և սեղմ ժամկետներում ներկայացրել տվյալներ թույլ տված բացթողումները շտկելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
Միաժամանակ «Ջրվեժ մսամթերքի կոմբինատ» ՍՊ ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք 4 207 268 ՀՀ դրամի չափով։
«Բարի Սամարացի» ՍՊ ընկերությունը գործի ընթացքում պահանջված տեղեկատվությունը չի տրամադրել (որի համար նշանակվել է տուգանք՝ 4 154 200 ՀՀ դրամի չափով), հետևաբար նշված հիմքով վարույթը կասեցվել է։