Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի իրավական կամ բարոյական իրավունք չունեմ չաշխատելու ժողովրդի կողմից ընտրված համայնքապետերի հետ․ Ռոբերտ Ղուկասյան

Հունիս 11,2022 12:10

Սյունիքի մարզպետ աշխատելը, մանավանդ այս փուլում, բավականին բարդ է։ Սյունեցիները միշտ անհանդուրժող են եղել դրսից նշանակված մարզպետների նկատմամբ։ Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակումը տարբեր կարծիքների տեղիք տվեց։

Կարողանո՞ւմ է «լեզու գտնել» սյունեցիների հետ եւ աշխատել՝ Սյունիքի մարզպետի պաշտոնավարման 100 օրվա ամփոփման նպատակով հրավիրված ասուլիսում հարցրին Ռոբերտ Ղուկասյանին։

«Ես հենց այնպես չեմ Սյունիքում, ես եկել եմ օգնելու Սյունիքին, աշխատելու օրնիբուն»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը, որը մեկ տարուց ավելի է՝ Սյունիքում է։ Հիշեցնենք, մինչ մարզպետ նշանակվելը նա որպես վարչապետի խորհրդական Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարն է։ Հիմա էլ շարունակում է ղեկավարել աշխատանքային խումբը։

«Բարդ է, շատ դժվար է, բայց կա նաեւ առաքելություն՝որպես մարդ, որպես հայ, երբ կգա պահը, որ կնկատեմ  իմ օգտակար գործողության գործակիցը այնքան չի, ինչքան ես կարող եմ պատկերացնել, այդ պահին կգնամ ես»,-ասաց նա։

Aravot.am-ի այն հարցին, թե հաջողվե՞ց լեզու գտնել համայնքների ընդդիմադիր ղեկավարների հետ՝ Սյունիքի մարզպետը պատասխանեց, որ բարոյական ու իրավական ոչ մի իրավունք չունի չաշխատելու ժողովրդի կողմից ընտրված համայնքապետի հետ։

«Միասնական  աշխատելու առաջարկությունը ընդունվել է բոլոր համայնքների ղեկավարների կողմից։ Քաղաքական գործընթացները կգան ու կգնան։ Բայց Սյունիքում բոլորը պետք է ձեռք ձեռքի տան»,-ասաց նա։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930