Լրահոս
Օրվա լրահոսը

Ի թիվս մի շարք պատմամշակութային արժեքների, ադրբեջանցիները պղծել են նաև Շուշիի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակը․ «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 11,2022 11:08

Հայոց բերդաքաղաքը թշնամու կողմից գերեվարվելուց հետո տասնյակ պատմամշակութային հուշարձաններ ու կոթողներ, գիտական արժեք ներկայացնող թանգարաններ ու ցուցասրահներ, հնագիտական նյութեր մնացին հակառակորդի վերահսկողության տակ: Ակնհայտ է, թե օկուպացված տարածքներում վանդալիզմի ինչպիսի ծայրահեղ դրսևորումներ են տեղի ունենում, բարբարոսաբար ավերվում և ոչնչացվում, երբեմն էլ՝ սեփակաշնորհվում հայկական հուշարձանները, թանգարանային բացառիկ ցուցանմուշները: Վերջերս ցավով տեղեկացանք, որ ի թիվս մի շարք պատմամշակութային արժեքների, ադրբեջանցիները պղծել են նաև Շուշիի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակը, որտեղ հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշիի աճյունասափորն է…

Ակամա հիշեցի 2017-ի աշնանը բերդաքաղաքում տեղի ունեցած հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին գրողներ, արվեստագետներ, գիտնականներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Միջոցառումը վերածվել էր յուրահատուկ հուշ-հանդեսի, որի ժամանակ հնչեցին ելույթներ անվանի հայագետի, նրա թողած գիտական հարուստ ժառանգության մասին: Ներկաները վստահ էին, որ հիշարժան վայրը ուխտատեղի կդառնա նրան ճանաչողների համար, բայց, ավաղ… Ճանաչված հայագետ, գրող, հրապարակախոս Կիմ Բակշիի գրական ու գիտական ողջ գործունեությունը, որ միտված է եղել Հայաստանի և Արցախի պատմամշակութային հուշարձանների, պատմական ու հնագիտական արժեք ներկայացնող նյութերի, ավանդույթների և սովորությունների ուսումնասիրմանը, ժողովուրդների բարեկամության վառ օրինակ է:

Պատահական չէ, որ դեռ կենդանության տարիներին հայկական երկու հանրապետությունների իշխանությունների կողմից բարձր է գնահատվել նրա վաստակը` արժանացնելով պետական պարգևների և մրցանակների: Հայ ժողովրդի անդավաճան բարեկամի հիշատակը վառ է պահվում Հայաստանում և Արցախում նաև այսօր` ամենատարբեր առիթներով արժևորելով գրողի ու հայագետի մարդասիրական առաքելությունը:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930