Լրահոս
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխության օրերին Փաշինյանն ասաց՝ պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները․ «Ժողովուրդ»

Հունիս 11,2022 10:55

«Այսօր ՀՀ քաղաքացիները գտնվում են գերության մեջ»-, 2018 թվականի ապրիլի 15-ին՝ թավշյա հեղափոխության օրերին, այսպես սկսեց իր խոսքը Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով վարկեր ունեցող քաղաքացիների մասին: «Այսօր ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառի բուն իմաստով զրկվում են բանկային ժամկետանց տոկոսների տակ: Մենք կարծում ենք, որ միանշանակ եւ աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի: Առանց բացառության բոլոր»,- նշել էր նա:

Ընդամենը երկու տարի անց, երբ Փաշինյանն արդեն վարչապետ էր, կարծում էր, թե նման քայլի պետք չէ դիմել: «Նստում, ասում են՝ վարկերը թողեք, հարկերը թողեք, էս օգնեք, ձե՞ռ եք առնում: Նենց տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Ես դեմ եմ նման բաների»: Ստացվում է՝ վարչապետը կրկին անգամ խաբել է ՀՀ հպարտ քաղաքացիներին եւ վարչապետ դառնալուց հետո մոռացել իր խոստման մասին:

Հոդվածն ամբողջությամբ`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930