Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ բանակում ու Զինված ուժերի փոփոխությունների մասին հայտարարությունները հարուցել են զինվորականների ու ոլորտի մասնագետների ցասումը: Վերջերս ունեցած հարցազրույցի ժամանակ, նշենք, Պապիկյանն ասել է, թե ԶՈւ օրենսդրության փոփոխության են պատրաստվում, ըստ որի՝ Գլխավոր շտաբի պետը համարվելու է երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի համար, օրինակ, անհասկանալի է՝ ի՞նչ հիմքով ու հիմնավորումներով է փոփոխություն կատարվելու օրենքի մեջ: Պարզ չէ նաև, թե ի՞նչ դեր է ունենալու և ի՞նչ գործիքակազմով է օժտված լինելու գլխավոր շտաբի պետը:
Ըստ նրա՝ Պնախարարի՝ վերջերս ունեցած հարցազրույցի ամենացավալի մասն այն էր, որ պաշտպանական քաղաքականություն իրականացնող թիվ մեկ պաշտոնյան հայտարարում է՝ ավելի քան երեք ամիս ԳՇ-ի պետի հաստիքի թափուր լինելու հանգամանքը խնդրահարույց չէ:
«Խոսվում է նաև, որ պետք է ստեղծել, այսպես ասած, տարածքային պաշտպանական համակարգ, որ պատերազմի ժամանակ, ըստ տարածքների՝ կզբաղվի տվյալ տարածի պաշտպանությամբ: Ուզում եմ հիշեցնել՝ մինչև պատերազմը մեր բանակը աշխարհազորի մասին օրենք ուներ, ինչի մասին այժմ ընդհանրապես որևէ մեկը ո՛չ հիշում է, ո՛չ՝ խոսում: Ըստ օրենքի՝ համայնքապետն աշխարհազորի հարցերով զբաղվող տեղակալ պետք է ունենար: Բայց այդ հաստիքն այսօր ամենուր թափուր է, ու եթե նախարարությունում տարածքային պաշտպանական համակարգ են ցանկանում ստեղծել, ապա աշխարհազորի մասին օրենքն ի՞նչ է լինելու»,- ամփոփում է նա:
Կարդացեք նաև
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում