Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի կողմից Երևանում հնչող հիմնական ուղերձը՝ Բաքուն չփորձի նոր սադրանքներ հրահրել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում․ «Փաստ»

Հունիս 11,2022 09:40

Բաքուն Արցախի հարցով, կարծես թե, փորձում է Մոսկվայի համբերությունը։ Եվ պատահական չէ, որ այս խնդրին հատուկ անդրադարձավ Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՌԴ արտգործնախարար Լավրովը՝ հայտարարելով, թե ընկալում կա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման՝ արդեն մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակում Փառուխի հետ կապված հարցերը կքննարկվեն և անպայման կլուծվեն։ Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը Փառուխի հետ կապելը նշանակում է, որ Արցախում ևս սահմանազատում է տեղի ունենալու։

Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապեց պատասխանել Լավրովին, թե սահմանազատման գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում՝ կապված այն տարածքների հետ, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Այստեղ մի պահ կանգ առնենք. այս հարցում պետք է ուշադրություն դարձնել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանում բացակայում է Արցախի հետ կապված՝ Բավքի համար նախընտրելի «Ադրբեջանի ներքին տարածք» ձևակերպումը, որը միշտ արհեստականորեն խցկում են տարբեր դիվանագիտական հայտարարություններում։

Դրա փոխարեն, Ադրբեջանի ԱԳՆ-ն խոսում է տարածքների մասին, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, և «ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս» տարածքների մասին, իսկ այսպիսի ձևակերպումն ինքնին նշանակում է Արցախի տարածքների՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու մասին։ Ճիշտ է՝ որոշ ժամանակ անց ՌԴ ԱԳՆ կայքում փոփոխություններ կատարվեցին Լավրովի՝ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարությունում, սակայն դա, մեծ հաշվով, եղանակ չի փոխում, քանի որ ինչ պետք էր, Ռուսաստանի ԱԳ նախարարի կողմից արդեն ասվել էր։ Մոսկվայի կողմից Երևանում հնչող հիմնական ուղերձն այն էր, որ Բաքուն հանկարծ չփորձի նոր սադրանքներ հրահրել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, այլապես սահմանազատման գործընթացը շուտով իրականություն կդառնա նաև Արցախում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930