«Դա չի համապատասխանում իրականությանը, ուստի ես նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել այդ հրապարակումները կամ արձագանքել»,- 100 օրվա պաշտոնավարման կապակցությամբ հրավիրված ասուլիսում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե արդյո՞ք լարված են հարաբերությունները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավորների հետ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ մարզպետարանում աշխատում են «մարզպետի սիրելիները», սակայն Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ իր պաշտոնավարման օրոք ընդամենը օգնական ու խորհրդական է նշանակել։ Մարզպետը համոզված է՝ պետք է բոլորը հարմարվեն պահանջվող աշխատանքային ռիթմին։
«Մարզի կառավարումը այս պահին պահանջում է լայն մտածել, միասնական աշխատել բոլոր ծրագրերով։ Միասնականությունը պետք է Սյունիքի մարզին, սա քննարկման թեմա չէ»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով սյունեցիներին, համայնքի ղեկավարներին, եկեղեցուն։
Նրա խոսքով պիտի բոլոր օղլակները ջանք ու եռանդ չխնայեն, որպեսզի Սյունիքն ամրանա։
Ինչ վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելուն՝ մարզպետը ասաց՝ «Շատ շուտով կարծում եմ դրա մասին կխոսեմ»։
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետի ասուլիսի այլ մանրամասներն առաջիկայում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ