-Որքանո՞վ է թիմը կարողացել վերականգնել ուժերը Շոտլանդիայի դեմ խաղից հետո, և ինչպե՞ս եք պատրաստվում վաղվա հանդիպմանը։
-Մենք դեռևս վերականգնման գործընթացի մեջ ենք, խաղին դեռ 24 ժամ կա։ Այս 24 ժամը ամենակարևոր փուլն է ֆուտբոլիստների և նրանց վերականգնման համար։
-Իռլանդիայի հետ խաղի համեմատ մեկ փոփոխություն էիք կատարել Շոտլանդիայի դեմ հանդիպմանը։ Հաշվի առնելով, որ խաղացանկը շատ խիտ է՝ վաղվա խաղում հնարավո՞ր է ավելի շատ փոփոխություններ լինեն։
-Առաջին հարցի պատասխանի մեջ կար նաև այս հարցի պատասխանը։ Առջևում ունենք 24 ժամ։ Կտեսնենք, թե ինչպես կվերականգնվեն ֆուտբոլիստները։ Շոտլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է։ Մենք բոլոր հինգ զգայարաններով արդեն կենտրոնացած ենք վաղվա հանդիպման վրա։
Կարդացեք նաև
-Այն փաստը, որ խաղալու եք չեզոք դաշտում, կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ ձեզ համար։
-Չեմ կարծում, որ այն հանգամանքը, որ խաղալու ենք Լեհաստանում, որևէ կերպ ազդի խաղի վրա։ Ուկրաինայի հավաքականը վերջին հանդիպումներում արդեն ապացուցել է, որ կարող է լավ հանդես գալ նաև այլ մարզադաշտերում։
-Այն, որ Ուկրաինան Իռլանդիայի դեմ հանդիպմանը խաղաց 2-րդ կազմով, կարո՞ղ է նշանակել որ նրանք առաջնայնությունը տալիս են Հայաստանի դեմ հանդիպմանը և ավելի մոտիվացված կլինեն։
-Իհարկե, նրանք մոտիվացված են։ Քսանից ավելի ֆուտբոլիստ ունեն իրենց տրամադրության տակ, որոնց վստահում են։ Սա շատ տաղանդավոր ու բարձրակարգ հավաքական է։ Բայց մենք էլ վստահում ենք մեր ուժերին և հուսով ենք, որ լավ խաղ կանցկացնենք։
-Ձեր հավաքականը 2 տարի առաջ հաղթող ճանաչվեց Ազգերի լիգայի C խմբում։ Այժմ հանդես եք գալիս B խմբում։ Մեծ տարբերություն նկատո՞ւմ եք այս երկու խմբերի միջև։
-Ոչ թե մեծ, այլ շատ մեծ տարբերություն կա այս երկու խմբերի միջև։ Կարելի է ասել, որ նույն տարբերությունն է, որ կա B և A խմբերի միջև։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
https://www.youtube.com/watch?v=aM60tzL2xhs&feature=emb_logo