Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր են գնահատել Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորված երկկողմ հարաբերությունները

Հունիս 10,2022 23:45

Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի պատվիրակության անդամներն աշխատանքային այցով եղել են Շվեյցարիայում

Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահների հրավերով հունիսի 6-9-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մարիա Կարապետյանը եւ Բաբկեն Թունյանն աշխատանքային այցով եղել են Շվեյցարիայի Համադաշնությունում:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության եւ Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համատեղ կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Ընդունելությանը ներկա են եղել Շվեյցարիայի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, քաղաքացիական հասարակության եւ շվեյցարահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Բանախոսները բարձր են գնահատել Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորված երկկողմ հարաբերությունները, խոսել են համատեղ կատարված աշխատանքի եւ նախանշված ծրագրերի մասին, ներկայացրել Հայաստանի առաջնահերթությունները:

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ աշխատանքային հանդիպումներ են ունեցել Շվեյցարիայի Պետական խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վերներ Զալցմանը, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարլո Սոմարուգան, քաղաքական կառույցների հանձնաժողովի նախագահ Մաթիաս Ձոպֆին, Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) քաղաքական կառույցների հանձնաժողովի նախագահ Մարկո Ռոմանոն, արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Հանս-Փեթեր Պորտմանը, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Դամիան Կոտիեն:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը, եւ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Շվեյցարացի խորհրդարանականներին են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու 44-օրյա պատերազմի հումանիտար հետեւանքները: Զրույց է ծավալվել նաեւ Շվեյցարիայում ուղղակի ժողովրդավարության կազմակերպման ու իրականացման իրավական մեխանիզմների եւ գործառույթների շուրջ:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն առանձին աշխատանքային հանդիպում են ունեցել Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահների հետ:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930