«Հայելի» ակումբում խոսելով հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների բիրտ ուժ կիրառելու շուրջ լռություն պահպանող Հայաստանի ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի մասին՝ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը մի հետաքրքիր բացահայտում արեց:
«Հունիսի 3-ին Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում այդ ջարդի ականատեսներից մեկը ես եղա, երբ հայտնվեցի բախման կիզակետում, ինքս էլ վնասվածքներ ստացա, բայց շարունակեցի ուղիղ եթերը, որպեսզի դիմացի սենյակում վեր ընկած Եվրոպական Միության դեսպանը, որը, իբր, ժողովրդավարություն է պաշտպանում, դեսպան, որն ըստ տեղեկությունների Լուկաշենկոյից բազմաթիվ անգամ կաշառքներ է վերցրել՝ ըստ բելառուսական ընդդիմադիր մամուլի, Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարումները թաքցնելու եւ Բրյուսել չզեկուցելու համար, տեսնի»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ