Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը

Հունիս 10,2022 23:30

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը կարեւոր է Հայաստանի համար: Կարծում եմ, որ մենք շատ անելիքներ ունենք, պետք է հետեւենք, որ պահպանվեն համաձայնագրի իրականացման սկզբունքները: Այս մասին ասել է  ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը` ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի ղեկավար Միկելե Դինելիի հետ հանդիպման ժամանակ:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է զրպարտությունը քրեականացնող օրինագծին՝ նշելով, որ այն չի բխում համաձայնագրի սկզբունքներից:

Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ իր տպավորությամբ հեղափոխությունից հետո իշխանությունը մերժել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ուստիեւ ողջունել է, որ ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է համաձայնագրի իրականացման հարցը:

Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է ոչ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համաձայնեցնել Հայաստանի իրավիճակին, այլ՝ Հայաստանում առկա իրավիճակը փորձել համաձայնեցնել ժողովրդավարության սկզբունքներին. պետք է ոչ թե փորձել հարմարվել հայաստանյան իրականությանը, այլ՝ Հայաստանը տանել ժողովրդավարացման ճանապարհով:

Միկելե Դինելին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա նշել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ իրականացնելու օրենքների մոտարկման գործողությունները: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը  հանձն է առել իրականացնելու համաձայնագրով նախատեսված պահանջները:  Մշակվելու են համապատասխան ուղեցույցներ, գործիքակազմ, որոնք կօգնեն գործընթացներն իրականացնելիս:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ծրագրի փորձագետներ Մուշեղ Եկմալյանն ու Ամալյա Ոսկանյանը:

Մուշեղ Եկմալյանի ներկայացմամբ՝ մոտարկումը համաձայնագրի ողնաշարն է, համաձայն որի՝ ՀՀ-ԵՄ շուրջ 300 օրենսդրական ակտ, հրամանագիր եւ հրաման պետք է մոտարկվեն՝ ՀՀ համապատասխան օրենսդրությունը փոփոխելով: Նույն սկզբունքը եւ գործիքակազմը կիրառվել է նաեւ մյուս երկրներում: Նա ընդգծել է, որ քաղաքական ընդդիմությունը պետք է հետեւողական լինի համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրականացման հարցում: Փորձագետը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է դասընթացներ անցկացնել Արդարադատության նախարարության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: ՀՀ Ազգային ժողովում դասընթացներ կկազմակերպվեն  Պետական-իրավական եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների փորձագետների համար:

Փորձագետ Ամալյա Ոսկանյանը ներկայացրել է մոտարկման իրավական գործընթացը, ծանոթացրել գործիքակազմին:

«Ազգային ժողովն առանցքային դեր ունի այս գործընթացում: Նոր օրենքները պետք է մշակվեն համաձայնագրի պահանջներին համապատասխան: Կարեւորում եմ աշխատանքը խորհրդարանի հետ»,- ասել է Միկելե Դինելին:

Ծրագրի փորձագետները պատրաստակամություն են հայտնել աջակցելու օրենքների նախագծերի մոտարկման ուսուցման հարցում:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930