Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Հունիսի 3-ի ջարդի ականատեսներից մեկն էլ ես էի Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում, երբ ընկա բախման կիզակետ ու ինքս էլ վնասվածքներ ստացա»

Հունիս 10,2022 22:11

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով  այսօր «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին աշխատասենյակից ԱԱԾ չորս աշխատակիցների կողմից բերման ենթարկելու փաստին՝ ասաց. «ԱԱԾ չորս աշխատակիցներ, կարելի է ասել,  առեւանգել են Բագրատ Եսայանին: «Նիկոլի թիվը», նրա ղեկավարման ժամանակահատվածը պատմության մեջ մնալու է որպես նիկոլիզմ, ինչպես Հիտլերի ժամանակ՝ ֆաշիզմը, Ստալինի ժամանակ՝ ստալինիզմը: Բագրատ Եսայանին, ինչպես ինձ ներկայացրեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը, առեւանգել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի մեկ քրգործի շրջանակում, իբր, «Ազատություն» ռադիոկայան ներխուժելու համար: Որպես նախկին լրագրող, դիմում եմ նաեւ Հայաստանի եւ միջազգային լրատվական կազմակերպություններին, մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին: Արձագանքեք, մի լռեք, որովհետեւ  նիկոլիզմի դարաշրջանը կարող է լինել Հայաստանի պետականության վերջին էջը:

Եվ քանի որ խոսեցի շենք մտնելու մասին, ուզում եմ մի զուգահեռ անցկացնել: Բերել եմ 2018 թվականի ապրիլի 17-ի Արարատ Միրզոյանի ելույթից մի հատված, որի ժամանակ ինքս էլ դահլիճում եմ եղել: Ահա այն. «Մենք ինչ ուզում՝ անում ենք, որ շենք ուզում՝ մտնում ենք»: Այսինքն, իրենց կարելի է: Հիշում ենք, իրենք դա անում էին քացով կոտրելով ռազմավարական օբյեկտ հանդիսացող ռադիոտան դուռը»,-ասաց տիկին Զոհրաբյանը եւ հիշեցրեց նաեւ ԵՊՀ նախկին ռեկտոր, երեկ մահացած Արամ Սիմոնյանի հետ տեղի ունեցածը: «Արամ Սիմոնյանին սպանեց նիկոլիզմը: Իմ աչքի առաջ են այն կադրերը, թե ինչպես սորոսական «Ռեստարտի» ճտերը թույլ չէին տալիս սիրտը վատացած ռեկտորին դուրս գալ, նույնիսկ ջուր չէին տալիս մարդուն»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ անդրադարձավ օրերս ընդդիմադիր երեք կին պատգամավորների՝ առողջապահության նախարարի աշխատասենյակ ներխուժելու եւ նկարներ շպրտելու  շուրջ ստեղծված աղմուկին: «Մինչ այդ, տիկին նախարարը ողջունել էր ոստիկանության գործողությունները եւ գրեթե պարգեւատրման առաջարկ արել: Տիկին Ավանեսյան, առանց այդ էլ ժողովրդին ջարդող ոստիկանները ամսական մի քանի անգամ «պրեմյա» են ստանում: Այդ ջարդի ականատեսներից մեկն էլ ես էի հունիսի 3-ին Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում, երբ ընկա բախման կիզակետ ու ինքս էլ վնասվածքներ ստացա»,-հայտարարեց ԱԺ նախկին պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930