Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հնարավոր է գործարկվի Սյունիքով անցնող Կովսական-Մեղրի-Նախիջևան միջանցքը. «Ժողովրդավարական համախմբում»

Հունիս 10,2022 21:55

Օրեր առաջ տարածվել էր տեղեկատվություն, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ կրկին առաջխաղացում է եղել։

Առկա անվտանգային խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ։ Չնայած լայն հնչեղություն ստացած առաջխաղացման վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն սա չի նշանակում, որ անվտանգային խնդիրները նվազել են, հակառակը Ներքին Հանդի շուրջ անվտանգային խնդիրներն ավելի են ահագնանում և օրեցօր շոշափելի դառնում։

Հարց է առաջանում՝ ինչով են պայմանավորված ադրբեջանական կողմի շարունակական փորձերը առաջխաղացում ունենալ հենց Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։

«Ենթադրյալ Սյունիքի միջանցքը, որը Ադրբեջանը կապում է Նախիջևանին անցնում է հենց Ներքին Հանդ գյուղի միջով և պատահական չէ, որ դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանում, երբ փակ ենթակառուցվածքներ չկային, այնուամենայնիվ Խորհրդային Ադրբեջանը ամեն գնով փորձում էր Խորհրդային Հայաստանի միջով ստանալ Նախիջևանին կապող այս միջանցքը»,- նշեց Սուրեն Պետրոսյան։

1980-ականների սկզբին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը ունենալով ռազմավարական միտք վերաբնակեցրեց, շենացրեց Ներքին Հանդ գյուղը, որը սեպի նման խրված լինելով Կովսականը Մեղրիին կապող հատվածում հայկական վերահսկողության տակ պահելով պետք է խոչընդոտներ միջանցքի կյանքի կոչմանը։ Այս կերպ Խորհրդային Հայաստանի իշխանություններին հաջողվեց դիմադրել և չտալ Ադրբեջանին Հայաստանի միջով անցնող միջանցք դեպի Նախիջևան։

Այսօր Ադրբեջանը հետևողականորեն կրկին փորձում է ստանալ իր համար ռազմավարական նշանակություն ունեցող այս միջանցքը։

«Մեր խորին համոզմամբ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև կա համաձայնություն և պայմանավորվածություն միջանցքի հանձնման շուրջ։

Այս մասին է վկայում ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Կովսականից դեպի Ներքին Հանդ տանող ճանապարհի կառուցումն ու լայնածավալ շինարարությունը։ Թեպետ հայկական կողմում դեռևս ճանապարհաշինարարական աշխատանքներ չեն սկսվել, սակայն կասկածելի կերպով դեպի Ներքին Հանդ տանող Կապան-Մեղրի ճանապարհահատվածում արդեն տեղակայված է ռուսական անցակետ։ Հետևաբար Ներքին Հանդ հասնելու համար ստիպված ենք անցնել ռուսական անցակետով։ Որևէ կերպ չկա բացատրություն՝ ինչու ռուսական անցակետը տեղակայված չէ օրինակ Ներքին Հանդի սահմանային հատվածում որտեղ թշնամու դիրքը գտնվում է 270 մետր հեռավորության վրա։

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մոտ ապագայում հնարավոր է գործարկվի Սյունիքով անցնող Կովսական-Մեղրի-Նախիջևան միջանցքը, որի իրագործմամբ է պայմանավորված Ադրբեջանական առաջխաղացումը, որի նպատակն է հայաթափել Ներքին Հանդ գյուղը, ինչը թույլ կտա անխափան իրագործել միջանցքի գաղափարը»-ասաց Սուրեն Պետրոսյանը։

Ռազմավարական լրջագույն խնդիր և սպառնալիք լինելուց բացի, այսօր վտանգված է Ներքին Հանդի բնակչությունը։ Պետության կողմից չի երաշխավորվում մարդկանց նույնիսկ նվազագույն ֆիզիկական անվտանգությունը, իսկ ադրբեջանական դիտակետում հայտնված այս գյուղն ամեն վայրկյան թշնամու կողմից խաղաղ բնակչությանն ուղղված հնարավոր սադրիչ գործողությունների միջոցով կարող է առանց որևէ խնդրի հայաթափվել։

«Անվտանգության տեսանկյունից Ներքին Հանդ գյուղը ՀՀ-ի համար ունի ռազմավարական նշանակություն և պետք է ամեն գնով երաշխավորվի գյուղի բնակչության անվտանգությունը, միևնույն ժամանակ կասեցնելով միջանցքի տրամադրման ցանկացած փորձ»- նշեց Սուրեն Պետրոսյանը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930