Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի տարածաշրջանում շարունակվում է ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Բերդի համայնքապետարանից։ Այս պահին Չինչինում ընթացքի մեջ են ներբնակավայրային և հանդամիջյան ճանապարհների (այդ թվում՝ դեպի «Ղուզանի քար» հանդամաս տանող 800 մ երկարությամբ ճանապարհի) բարեկարգման աշխատանքները։
Նշենք, որ սուբվենցիոն ծրագրով իրականացվել են նաև Բերդ և Արծվաբերդ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների հիմնովին վերանորոգման և սալիկապատման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 394. 357. 862 ՀՀ դրամ է, որից կառավարության ներդրումը կազմում է 276, 050, 503 ՀՀ դրամ (70%), Բերդի համայնքապետարանի ներդրումը՝ 118. 307. 359 ՀՀ դրամ (30%): Սուբվենցիոն ծրագրերով իրականացվող բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին։ Համայնքը 2022թ-ին իրականացվող սուբվենցիոն 6 ծրագիր ունի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 800 մլն․ դրամ։ Համայնքում լուծում կստանան ջրամատակարարման, ջրահեռացման և ճանապարհների նորոգման խնդիրները։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի