Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը նվիրված միջոցառում է կայացել Իջևանի թիվ 2 երաժշտական դպրոցում։ Միջոցառմանը հնչել են սիրված և հայտնի երաժշտական կատարումներ՝ կրթօջախի սաների կատարմամբ։
Իջևանի թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն Էլմիրա Աղասարյանը Aravot.am-ի հետ զրույցում կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, որոնք ավելի են ամրապնդում բարեկամությունը 2 ազգերի միջև։ «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը երկար դարերի պատմություն ունի, այն հիմնված է փոխադարձ հարգանքի վրա։ Մեր ընդհանրությունները բազմաթիվ են, սկսած կրոնից՝ վերջացրած մշակույթով։ Վերջին տարիներին բազմաթիվ են նաև երկու ազգի միջև համատեղ ընտանիք կազմելու օրինակները։ Ես շատ եմ ցանկանում նման միջոցառումների կազմակերպմամբ ավելի արժևորենք և կարևորենք ազգերի բարեկամությունը», – հավելեց տիկին Աղասարյանը։
Միջոցառման ավարտին երախտիքի խոսքեր հնչեցրեց նաև Իջևանի համայնքապետարանի կրթության,մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը՝ կարևորելով կրթօջախի դերը համայնքի մշակութային կյանքում։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ