Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. «Այս դեպքում դատարանը պետք է իր բարձրության վրա գտնվի եւ ասի, որ չի կարելի խմբագրել օրենսգիրքը, չի կարելի հնարել նոր հանցակազմեր»

Հունիս 10,2022 20:11

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու դեմ ներկայացված բողոքի դատական նիստն այսօր ավարտվել է եւ որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը, ժամը 11:00-ին: Այս մասին ասաց Արմեն Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մենք հասկանում ենք, որ «բարդ գործ» է եւ հույս ունենք, որ  դատարանը բարձունքի վրա կգտնվի եւ այս ակնհայտ ապօրինությունը կվերացնի: Սովորական դատական նիստ էր: Մենք մեր դիրքորոշումն արտահայտեցինք, մեղադրանքի կողմը իր դիրքորոշումը արտահայտեց: Մենք գտանք, որ իրենց դիրքորոշումը որոշակի առումով մեր մոտեցումն է ավելի ամրապնդում: Իրենք պնդում են, որ խափանման միջոցը չպետք է փոխվի այն պնդմամբ, որ գրված է դատական ակտում, որ Արմեն Գրիգորյանը կարող է շարունակել իր կարծիքը արտահայտել:  Գտնում են, որ ինչ-որ մտացածին դրդիչների, կազմակերպիչների վրա ազդեցություն կարող է  գործադրել: Նրանք գտնում են, որ Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի քաղաքացի է եւ դա ուժեղացնում է ոչ իրավաչափ գործողությունների ռիսկը: Դե, եթե մեր դատախազությունը գտնում է, որ Ռուսաստանի  քաղաքացի լինելը ավելի վտանգավոր է դարձնում, չգիտեմ, գուցե, էդպես լինում է»,-ասաց իրավապաշտպանը: Նա տեղեկացրեց, որ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում դատարանի մոտ հավաքված մարդկանց, իր ողջույններն է հղում, ասում, որ լավ է:

«Մի քիչ էլ սպասենք: Այս դեպքում դատարանը պետք է իր բարձրության վրա գտնվի եւ ասի, որ չի կարելի  խմբագրել օրենսգիրքը, չի կարելի հնարել նոր հանցակազմեր»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930