Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրենց վարած քաղաքականությունը վստահություն չի ներշնչում, եթե չլիներ քաղաքական ճգնաժամ, ապա այսքան մարդ մոտ 40 օր այստեղ չէր լինի. Մենուա Սողոմոնյան

Հունիս 10,2022 19:07

Համախմբման անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը գտնում է, որ  Հայաստանում այս պահին քաղաքական ճգնաժամ կա:

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի կողմից արված մի քանի հայտարարություններին՝ Սողոմոնյանը նշեց. «Արարատ Միրզոյանն ասում էր, որ Ֆրանսիայի հրապարակը իրենց իշխանության կողմից վարվող հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների քաղաքականությանը այլընտրանք չի առաջարկում, բայց դրանք բազմաթիվ են:  Մենք ասել ու ասում ենք, որ իրենց վարած քաղաքականությունը վստահություն չի ներշնչում: Ինքը հղում էր անում նոյեմբերի 9-ի և հունվարի  11-ի փաստաթղթերին, ասում, թե արդյոք իրենք ասել են, որ այդ հայտարարությունների շրջանակը ճանաչում են, թե ոչ: Մեկ անգամ ևս նշենք, որ այդ հայտարարությունները շատ ծանր են հայկական կողմի համար, և այդ ստորագրմանը հանգեցրել է ներկա իշխանությունների վարած՝ պատերազմի կանխորոշված նման ելքի բերող քաղաքականությունը: Բայց հարկ է նշել, որ նրանք նույնիսկ այդ հայտարարությունները չեն կարողացել պահպանել, քանի որ դրանցով նախատեսված չէ, որ հայկական կողմն իր զորքերը պետք է հանի Կովսականից և Սանասարից: Այսքանից հետո ինչպես կարող է հայ ժողովուրդը հավատ ընծայել նրանց վարած քաղաքականությանը»:

Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ առկա ճգնաժամն արդյունք է նաև ներքաղաքական բնույթի բազմաթիվ իրողությունների. իրենք դավաճանել են իրենց հռչակած հեղափոխական արժեքները, օրենքի գերակայության տարրական մեխանիզմները չեն աշխատում։

Մանրամասն՝ տեսանյութում.

5165 շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930