ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է.
«Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը Հայաստանում հանդիպեց կառավարության ներկայացուցիչների և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։
Մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակի համատեքստում փոխպետքարտուղարի տեղակալ ՄաքԴոնալդն ընդգծեց ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու օգնել հայ ժողովրդին կերտել այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են»։
Իսկ «Հանրապետություն» կուսակցության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը Հայաստանում հանդիպել է Արամ Սարգսյանի և արտախորհրդարանական այլ ուժերի հետ: