Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրը մեկն է՝ բոլոր մեղավորները, սկսած առաջին դեմքից, որոնք կապ ունեն մեր որդիների զոհվելու հետ, պատասխանատվության ենթարկվեն». Զոհված զինծառայողի հայր

Հունիս 10,2022 19:40

Եթե մեղավորները պատասխանատվություն չկրեն, պատմության մեջ կլինեն նոր Սողոմոն Թեհլերյաններ: Այսօր այս մասին ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը հայրը՝ նշելով, որ իրենց խնդիրը մեկն է՝ բոլոր մեղավորները, սկսած առաջին դեմքից, որոնք կապ ունեն իրենց որդիների զոհվելու հետ, պատասխանատվության ենթարկվեն:
Ծոհված զինծառայողների ծնողներն ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու իրադարձությունների այն ընթացը, որը սկսվել է ապրիլի 13-ից հետո, երբ  Նիկոլ Փաշինյանը, ըստ ծնողների,   Ազգային ժողովում ինքնախոստովանական ցուցմունք տվեց՝ նշելով, որ  «պատերազմում կարող էր լինել նույն արդյունքը, սակայն միայն առանց զոհերի»։

«Այդ հայտարարությունից հետո ծնողները միավորվեցին ու պահանջեցին, որ գլխավոր մեղավորը որպես մեղադրյալ ներգավվի եւ ձերբակալվի, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Արա Ռոստոմյանը։ Նրա խոսքով՝ իրենց շարժման ընթացքում գրանցված հաջողությունն այն է, որ զոհված որդիներին տուժող են ճանաչել, իսկ ծնողներին՝ տուժողի իրավահաջորդ. «Դատախազությունը նաեւ փաստել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների կողմից է տեղի ունեցել այդ ամենը։ Այսինքն՝ նաեւ դատախազությունն է փաստել, որ ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք մեր որդիների զոհվելու պատճառ են դարձել»,ասաց Արա Ռոստոմյանը։

Նա վրդովմունք հայտնեց, որ մերժվել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը եւ գործը տեղից-տեղ են տեղափոխում. «Սկզբից հակակոռուպցիոն կոմիտեում էր, հետո՝ Քննչական կոմիտեում։ Մենք այդ կառույցներից որեւէ ակնկալիք չունենք, դրա համար միջնորդություն ենք ներկայացրել, որ Քննչական կոմիտեից գործը տեղափոխվի՝ ԱԱԾ, քանի որ բոլոր հիմքերն ունենք կոմիտեին չվստահելու»,-ասաց զոհվածի հայրը: Նա նաեւ ասաց, որ իրենց շարժումը որեւէ քաղաքական ուժի հետ կապված չէ. «Մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ մեր շարժումը բացառապես իրավական է, մենք քաղաքականություն հետ որեւէ առնչություն չունենք»։

Նա պատասխանեց այն հարցադրումներին, թե, եթե պայքարը քաղաքական չէ, ապա ինչո՞ւ են Ֆրանսիայի հրապարակում վրան տեղադրել. «Եթե մինչեւ ասուլիսի ավարտը Քննչական կոմիտեն գործողություն կատարի եւ որպես մեղադրյալ ներգրավի երկրի վարչապետին, նրան կալանավորի եւ հարցաքննի, մինչեւ մենք հասնենք Ֆրանսիայի հրապարակ՝ այնտեղ վրանն էլ չի լինի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930