Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավունքների ոտնահարում՝ քաղաքական ենթատեքստով. բերման ենթարկելու հիմք առկա չի եղել, քանի որ Բագրատ Եսայանը անգամ չի ծանուցվել. Թագուհի Թովմասյան

Հունիս 10,2022 18:28

Այսօր բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին իր իսկ աշխատասենյակից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան տարել են Ազգային անվտանգության ծառայություն։

Ըստ «Երկիր Մեդիայի» աշխատակիցների՝ բերման ենթարկողները 4 քաղաքացիական հագուստով անձինք էին, ովքեր նույնիսկ անվտանգության աշխատակիցների մոտ չեն ներկայացել:

Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշում է, որ ըստ նախնական տեղեկության՝ Բագրատ Եսայանին բերման են ենթարկել երկու տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում: Այսինքն 2 տարի տեւած նախաքննությունից հետո հենց այսօր առանց որեւէ ծանուցման, առանց նախաքննական մարմին հրավիրելու՝ որոշում է կայացվել հենց հեռուստաընկերության շենքից բերման ենթարկել վերջինիս:

Բագրատ Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանը եւս նշեց, որ բերման ենթարկելու հիմք առկա չի եղել, քանի որ պարոն Եսայանը անգամ չի ծանուցվել:

Սա խիստ մտահոգիչ է եւ ակնհայտ իրավունքների ոտնահարում՝ քաղաքական ենթատեքստով:

Թարմացում‼️

‼️ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել Բագրատ Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանի հետ, ով նշել է, որ Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 38 ֊ 225 ֊րդ հոդվածի 2 -րդ մասով և 164 ֊րդ հոդվածի 1 -ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու նրա նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։

Փաստաբանը նշել է նաեւ, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ։

Շարունակում եմ հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ լրացուցիչ կարձանագրեմ իմ տելեգրամյան ալիքում:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
«
Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930