Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԱԿ հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի բավարարվել է

Հունիս 10,2022 19:33

ՀՀ վարչական դատարանը  2022 թվականի հունիսի 9-ին բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021 թ․ նոյեմբերի 1-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։

Դեռևս 2021 թվականի օգոստոսի 12-ին ԻԱԿ-ը հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն Երևան քաղաքի Սիլիկյան հին խճուղու բնակելի թաղամասի անմիջական հարևանությամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա անօրինական գործող քարի արտադրամասի մասին և հստակեցնել, թե ինչու է Երևանի քաղաքապետարանը դրսևորել անգործություն․ համայնքին պատկանող հողի վրա 10 տարուց ավելի անօրինական գործունեություն ծավալող քարի արտադրամասը չի քանդել կամ կասեցրել վերջինիս գործունեությունը։

2021 թվականի օգոստոսի 19-ին Երևանի քաղաքապետարանը տրամադրել է անհիմն պատասխան՝ ըստ էության չպատասխանելով ԻԱԿ-ի բոլոր հարցերին:

Նշենք, դատաքննության ընթացքում պատասխանող Երևանի քաղաքապետարանը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ որևէ առարկություն։

Դատարանը Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների պահպանմամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել հետևյալ տեղեկությունը. ունի, արդյո՞ք, քարի արտադրամասի տնտեսվարողը (ՄԻՔԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ՍԵՐԳԵՅԻ Ա/Ձ-ն) համայնքային հողի օրինական օգտագործման կամ վարձակալության պայմանագիր քաղաքապետարանի կամ Աջափնյակի թաղապետարանի հետ, թե՞ նա պարզապես զավթել է համայնքին պատկանող հողը:
Միաժամանակ դատարանը որոշել է Երևան քաղաքապետարանից հօգուտ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի բռնագանձել 10.000 (տաս հազար) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Նշենք, որ սա ԻԱԿ-ի նախաձեռնած թվով 60-րդ դատական գործն է, որն ուղղված է տեղեկություն ստանալու խախտված սահմանադրական իրավունքի վերականգնմանը։

Դատական գործի համարը Դատալեքս կայքում ՝ N: ՎԴ/12248/05/21։շ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930