Լրահոս
Օրվա լրահոսը

2024թ. հունվարի 1-ից նախաքննության մարմիններից կմնան միայն քննչական և հակակոռուպցիոն կոմիտեները

Հունիս 10,2022 18:12

Ազգային ժողովի կողմից հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հունվարի 1-ից նախաքննության երկու մարմին ունենալու օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի նախաքննություն կիրականացնեն միայն Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները, իսկ Պետական եկամուտների կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը:

Փոփոխությունը կկատարվի փուլային սկզբունքով. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը կշարունակի գործել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Երկու քննչական մարմնի առկայության դեպքում գործերի անաչառ քննությունն ապահովելու համար, ի թիվս այլնի, նախատեսվել են լրացուցիչ երաշխիքներ՝ վերադաս դատախազի կողմից, իսկ բացառիկ դեպքերում, որպես վերջին միջոց՝ Գլխավոր դատախազի կողմից վարույթը մյուս մարմնին հանձնելու տեսքով:

Օրենքներում կատարվող փոփոխությունների շրջանակներում երաշխիքներ են նախատեսվել գործունեությունը դադարեցնող քննչական մարմինների քննիչների համար: Մասնավորապես՝ նրանց հնարավորություն է տրվել տեղափոխվել Քննչական կոմիտե, և այս պարագայում քննիչի պաշտոնում նրանց արդեն իսկ ունեցած աշխատանքային փորձը հաշվարկվելու է Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու փորձի հետ:

Կառավարության կողմից առաջարկվող այս մոդելի կիրառման պայմաններում նախատեսվում է ապահովել նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը և աշխատանքի համակարգվածությունը:

Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930