Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդագրական պատկերի բարելավման ծրագրերին ուղղվող բյուջեն 2022 թ.-ին կրկնապատկվել է 2019-ի համեմատ․ տեղի է ունեցել Խորհրդի նիստ

Հունիս 10,2022 18:00

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, պետական մարմինների այլ պաշտոնատար անձինք։

Փոխվարչապետը ողջունել է Խորհրդի նիստի մասնակիցներին և կարևորել ժողովրդագրական ցուցանիշների շարունակական բարելավմանն ուղղված Խորհրդի ջանքերն ու պետության կողմից իրականացվող այն առանցքային ծրագրերը, որոնց դրական ազդեցությունը հանրության շրջանում ակներև է։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը անդրադարձել է ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված գործող ծրագրերին, արձանագրված արդյունքներին, այնուհետև ներկայացրել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության մշակման աշխատանքները, մասնավորապես՝ մեթոդաբանությունը, իրականացման փուլերն ու ժամկետները։

Նշենք, որ Ռազմավարությամբ նախատեսվող գործողություններն ուղղված են լինելու առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելուն, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու նախադրյալներ ստեղծելուն։

Հավելենք, որ, եթե 2019 թվականին ժողովրդագրական պատկերի բարելավման ծրագրերին ուղղվող բյուջեն կազմում էր մոտ 14,5 մլրդ դրամ, ապա 2022 թվականին այն դարձել է շուրջ 31,4 մլրդ դրամ։

Օրակարգային երկրորդ հարցի քննարկման ժամանակ Ժողովրդագրության ռազմավարությունը մշակող թիմի ղեկավար, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է ժողովրդագրական տվյալների շտեմարանի ստեղծման ծրագիրը, մեթոդաբանությունը, հավաքագրված տվյալների աղբյուրները և այլն։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930