Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինծառայողներին ծեծի ենթարկելու գործը ծածկադմփոց է արվում. Փաստիֆո

Հունիս 10,2022 17:23

Փաստիֆո. Միջադեպի մասին հայտնի էր դարձել տելեգրամյան ալիքներից՝ 2021թ. մայիսի 18-ին։ Տարածված տեսանյութերի համաձայն՝ Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցի զինվորականները ծեծի են ենթարկել հայ սահմանապահներին։ ՀՀ ՊՆ-ն հաստատել էր դեպքը՝ նշելով, որ վիճաբանությունն արագ հարթվել է։

Նույն թվականի մայիսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ հրամանատարների կազմակերպմամբ՝ մի խումբ զինված զինծառայողներ ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի և Նորաբակ համայնքի սահմանային հատվածներում պահպանվող ՀՀ պետական սահմանը: Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ տարածքում առաջացել են 2-ից 3կմ ու դիրքավորվել՝ նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողներին սպառնալով ավելի առաջանալու դեպքում կրակ արձակել նրանց ուղղությամբ և հայտարարել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին: Նյութերի նախապատրաստման արդյունքում նշված դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում դեռևս մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.2 հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնին:

Դեպքից մեկ տարի անց «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործի քննությունը, արդյո՞ք որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է, թե՝ ոչ, արդյունքում պարզվեց՝ գործով տեղաշարժ չկա։

«2021թ մայիսի 13-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով՝ բռնություն գործադրելու միջոցով ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու, ապօրինի սահմանահատման, ինչպես նաև՝ ՀՀ ԶՈՒ զինծառայողների կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում 2021թ. մայիսի 20-ին հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները՝ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով։ Քրեական գործով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»,- նշել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Այլ խոսքով, դատախազաքննչական մարմինները զբաղված են միայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումներ հարուցելով, իսկ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ քայլեր իրականացնող, մեր զինվորներին իրենց իսկ հողում ստորացնող թշնամին մնում է անպատիժ.գոնե հիմքեր չեն ստեղծվում միջազգային իրավունքի խախտում թույլտվածներին վաղը միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար։ Սա է այսօրվա իշխանության հայելին՝ թշնամին ինչ ուզի կարող է անել,նա անձեռնմխելի է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930