Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են հարկային ոլորտում երկկողմ գործակցության հեռանկարները. Բադասյանը հյուրընկալել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարին

Հունիս 10,2022 15:24

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 10-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են հարկային ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման առանցքում է եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության միջև ստորագրված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման փորձնական ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը: Կողմերն ավարտված են գնահատել փորձնական ծրագրով նախանշված մի շարք միջոցառումներ և փաստել են՝ չկատարված միջոցառումները մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը շեշտվել է, որ փորձնական նախագծի բարեհաջող իրականացման դեպքում՝ մշակել նաև ծրագրի հետագա զարգացման և բոլոր շահագրգիռ անձանց վրա տարածման հարցը, որպեսզի անդրսահմանային առևտրի ժամանակ տնտեսվարող սուբյեկտների միջև էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման հնարավորություն լինի ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ԵԱՏՄ հարթակում:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և ՌԴ Դաշնության Դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ: Դիտարկվել են նաև Ռուսաստանի և Հայաստանի հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930