Որպես Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի նախագահ՝ Պրահայում գործընկերոջս`Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի հետ հանդիպեցի Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի հետ։
Քննարկել ենք ռազմագերիների վերադարձին, Հայաստանի սուվերեն տարածք նախորդ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի ներխուժմանը, Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային հուշարձանների ոչնչացմանը վերաբերող հարցեր։
Յիրժի Ռուժիչկան բարձր գնահատեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացները եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։
Հայտնել ենք մեր ակնկալիքը, որ Հայաստանի բարեկամ Չեխիան, այս տարի ստանձնելով ԵՄ խորհրդում նախագահությունը, կներառի մեր բարձրաձայնած խնդիրները սպասվող օրակարգերում։
Կարդացեք նաև
Ինչպես նաեւ քննարկել ենք ՀՀ ԱԺ-ի եւ Չեխիայի խորհրդարանի Սենատի միջեւ հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր։
Արթուր Հովհաննիսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության մեդիա պատասխանատու