Ռուսական «ՌԻԱ Նովոստի» կայքը հեռացրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը: Հարցազրույցի էջ մուտք գործելիս էջն անհասանելի է:
Հիշեցնենք, հարցազրույցից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն արգելափակել էր երկրի տարածում գործակալության հասանելիությունը:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան ասել էր, թե ռուսական պետական լրատվամիջոցները տարածում են զրպարտիչ բնույթ ունեցող հայտարարություններ՝ ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն և ի նպաստ «անջատողական միտումների»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ