Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Վերջում կասի՝ ռուս, քեզ պե՞տք է Արցախը, տիրություն արա, ինձ պետք չի, ես արդեն սահմանազատված եմ»․ Աշոտյան

Հունիս 10,2022 13:16

«Բոլոր ազնիվ քաղաքական գործիչներն ասել են, որ ինչքան Նիկոլը մնա, այնքան մենք կորցնելու ենք՝ կյանք, դիրք, տարածք։ Դա սուտ չի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե հուլիսին ՀՀ իշխանությունը պատրաստվում է Ադրբեջանի վերահսկողությանը թողնել Բերձորն ու հարակից գյուղերը՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց․ «Մեկ-մեկ մեզ ասում են՝ եթե ընդդիմությունը գար իշխանության, ի՞նչ կարող էր անել։ Նայած որ փուլում։ Եթե նոյեմբերին տասին գայինք իշխանության (նկատի ունեմ ընդդիմությունը, ոչ թե իմ անձը), չէինք ազատի Քարվաճառն ու Բերձորը, մինչեւ մեր գերիներին չվերադարձնեին։ Այդ ժամկետները, որ գրել էին, այ «խիյար», բա չես տեսե՞լ, որ Քարվաճառը հանձնելու ժամկետ կա, իսկ հարյուրավոր տղաների վերադարձի ժամկետ չկա։ Այդ ո՞նց է լինում, որ հող հանձնելու ժամկետը գրել են, իսկ մերոնց վերադարձնելունը՝ ոչ»։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ եթե ընդդիմությունը դառնար իշխանություն, Գորիս-Կապան ավտոճանապարհը բանավոր համաձայնությամբ չէր հանձնվի, թուրքը չէր մտնի ՀՀ ինքնիշխան տարածք․ «Բանակցային փաթեթով չէր լինի այսօրվա խայտառակությունը։ Ի՞նչ են անում այսօր Նիկոլենք։ Ներմուծում են նոր փուլային տարբերակ, որով ՀՀ-ն առանց Արցախի՝ Ադրբեջանի հետ գնում է սեպարատ համաձայնությունների՝ «խաղաղության պայմանագիր», սահմանազատում․․․առաջին փուլով Նիկոլն ուզում է Ադրբեջանի հետ բոլոր հարցերը լուծել եւ ձեռք ձեռքի տալ՝ բոլորիս հաշվին։ Երկրորդ, Արցախի հարցը փոխադրում են ապագայի վրա, այսինքն՝ ՀՀ-ն դուրս է գալիս խաղից Նիկոլի պատճառով, Արցախը մնում է մեն մենակ։ Վերջում կասի՝ ռուս, քեզ պե՞տք է Արցախը, տիրություն արա, ինձ պետք չի, ես արդեն սահմանազատված եմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930