Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 30 տարի շարունակ կայացրած բանակը, որը համարվում էր տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը, փաստորեն այդ հայտարարությամբ «վերակազմավորվեց» ջոկատների. Սենոր Հասրաթյան

Հունիս 10,2022 13:04

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե հիշում եք, 44-օրյա պատերազմի օրերին երկրի ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները կատարող անձը, հանդես գալով կոչով, համայնքապետերին հորդորում էր 30 հոգանոց ջոկատներ ստեղծել և «կամավոր» մեկնել ճակատ ու պաշտպանել Հայրենիքը… Զրոյից՝ մարտական գործողություններին զուգահեռ ստեղծված և շուրջ 30 տարի շարունակ կայացրած բանակը, որն իրավամբ, միջազգային տարբեր փորձագետների գնահատմամբ, համարվում էր տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը, փաստորեն այդ հայտարարությամբ «վերակազմավորվեց» ջոկատների և արդյունքում կրեց խայտառակ պարտություն…

Հիմա էլ ռազմական գործից բառացիորեն անտեղյակ, բայց երկրի պաշտպանության նախարարի աթոռն զբաղեցնող անձն է անցել «բանակի բարեփոխման» գործընթացին՝ այս անգամ արդեն թիրախ ընտրելով երկրի զինված ուժերի ուղեղը, այն է՝ Գլխավոր շտաբը…

Անկեղծորեն, սրանց քայլերից այլևս չեմ զարմանում, ես ավելի շատ զարմանում եմ ռազմական գործին քիչ թե շատ տիրապետող այն բարձրաստիճան զինվորականներից, ովքեր այսօր ծառայելով Հայոց զինված ուժերում, իրենց լուռ համաձայնությամբ դառնում են հազարավոր նվիրյալների արյամբ ու քրտինքով ստեղծված բանակի կազմաքանդման մասնակիցն ու մեղավորը…

Այս ամենի համար պատմությունը ոչ միայն հիշելու և մեղադրելու է սրանց, այլ ավելի շատ հենց ձեզ՝ պարոնայք գործող սպաներ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930