Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter սոցկայքի իր էջում հայտնել է, որ ընդունել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին և «Վատիկանում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ» Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:
Չավուշողլուի գրառման մեջ մասնավորապես նշված է. «Մեր հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է: Շարունակելու ենք մեր երկխոսությունն ու հանդիպումները հայ համայնքի առաջատար ներկայացուցիչների հետ»։