Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ օգտատերն ուղարկել էր կեղծ «Հայփոստ»-ի առցանց վճարման հղում, որտեղ քաղաքացին լրացրել էր իր բանկային քարտի տվյալները

Հունիս 10,2022 12:34

Հունիսի 9-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Բ.-ն (ծնված 1986թ.) ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել, որ հունիսի 7-ին իր հետ «WhatsApp» հավելվածի միջոցով կապ է հաստատել անհայտ օգտատերը և ցանկություն է հայտնել գնել իր կողմից «List.am» հայտարարությունների կայք էջում տեղադրված մանկական մահճակալը:

Նամակագրության միջոցով անհայտ օգտատերը ուղարկել է կեղծ «Հայփոստ»-ի առցանց վճարման հղում, որի համապատասխան դաշտում ինքը լրացրել է իր բանկային քարտի ամբողջական տվյալները և «ArCa» համակարգի կողմից ստացված անվտանգության գաղտնի կոդը, որը հնարավորություն է տվել «Արցախբանկ» ՓԲ ընկերության պլաստիկ բանկային քարտը կցել այլ էլեկտրոնային դրամապանակի և տնօրինել քարտում առկա գումարին։

Նշված եղանակով անհայտ անձը հափշտակել է բանկային քարտում առկա 60000 դրամ գումարը, ինչի արդյունքում իրեն պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված բնույթի հանցագործությունները, որպես կանոն, կատարվում են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ:

Մասնավորապես, հանցագործները տարբեր սոցիալական ցանցերում ստեղծել են կեղծ օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն են հաստատում և վարում նույն հարթակներում գրանցված տարբեր անձանց հետ:

Առցանց տիրույթում խաբեության զոհ չդառնալու համար` ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում լինել զգոն և չտրվել խաբկանքի:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930