Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Նիկոլի եւ նրա մերձավորների տրամաբանությամբ՝ ամենամեծ քաղաքական ճգնաժամերը ֆուտբոլային ստադիոններում են»․ Աշոտյան

Հունիս 10,2022 12:08

«Իշխանությունը, ինչպես սատանան խաչից, «խրտնում» է քաղաքական ճգնաժամ ձեւակերպումից։ Այն, որ ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ կա, տեսնում են բոլորը, բացի Նիկոլից եւ նրա մերձավոր շրջապատից։ Այսօր հազար հոգին բավարար էր, որ հազարավոր ոստիկանների հանեին փողոց, ինչ է թե մի քանի ԱԳ նախարարներով նախագահականում նիստ են անում։ Քաղաքական ճգնաժամը պոզով-պոչո՞վ է լինում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հնչեցրած պնդմանը, թե ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ չկա՝ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ նախագահական նստավայրում նախատեսված է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀ-ի օդում այնքան խիտ է կախված քաղաքական ճգնաժամի օրակարգը, որ հազար ցուցարարներով երթի դեպքում հազարավոր ոստիկաններ են բերել, փակել մետրոն, Կոմիտասի, Բաղրամյան պողոտաները, հարակից հատվածները․ «Մենք հո չէի՞նք հարձակվելու։ Եթե սրանց տրամաբանությամբ քաղաքական ճգնաժամերը չափենք մարդկանց քանակով, ապա մենք մի քանի անգամ ունեցել ենք 50-60 հազար մասնակից։ Կամ դա նույնն է, որ մարդու լավ լինելը չափես նրա քաշով, ասենք՝ ես ավելի լավ մարդ եմ, քան ձեր պես նրբագեղ աղջիկները։ Կամ, այդ դեպքում ամենամեծ քաղաքական ճգնաժամերը ֆուտբոլային ստադիոններում են՝ 80-90 հազար մարդկանցով։ Ակնհայտ է, որ ճգնաժամը որոշվում է այն օրակարգով, որով երկիրն արթնանում է»։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ սուտ է իշխանության պնդումը, թե եղած քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվել է 2021թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով․ «Պատկերացրեք՝ դրանք աշխարհի ամենալավ ընտրություններն էին, դրանցից բան փոխվե՞լ է հայ ժողովրդի, ՀՀ-ի, Արցախի կյանքում։ Որ հարցը որ կար մինչեւ ընտրությունները, կա նաեւ հիմա՝ Արցախի անվտանգության հարց, ՀՀ ինքնիշխանության հարց։ Ոչ մի հարց չի լուծվել, բացի Նիկոլի վերարտադրությունից։ Տարի ու կես անցել է, եւ միայն վատթարացում ենք տեսել՝ հեղինակազրկում, հետընթաց բանակցություններից, տարածքային կորուստներ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930