Հարգելի քաղաքացիներ, սա կեղծիք է՝ ակնհայտ կեղծիք։
Նմանատիպ խարդախություններին հավատալը կարող է հանգեցնել ֆինանսական ու անձնական տվյալների կորստի։
❌Բանկային տվյալներ տրամադրելու դեպքում կրելու եք նյութական վնասներ։
❌Անձնական տվյալներ տրամադրելու դեպքում կարող եք դառնալ ինքնության գողության զոհ։
Կարդացեք նաև
❌Գաղտնաբառեր ու մուտքանուններ տրամադրելու դեպքում վտանգում եք կորցնել հասանելիությունը ձեր հաշիվներին։
‼️Ու ի վերջո, համացանցում տարածվող նման խաբեությունների հավատալուց ու տվյալներ վստահելուց առաջ մեկ վայրկյան արժե մտածել արդյո՞ք չեն խաբում։
Արդյո՞ք հաղորդագրությունը տարածող էջը իրական է և համապատասխանում է ներկայացվող ընկերության պաշտոնական էջին։
Արդյո՞ք նման շռայլ նվեր հնարավոր է ստանալ ընդամենը նկար հավանելու ու տարածելու համար։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն