Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվայի հաճոյությունը ընդդիմությունից դեպի կառավարություն ուղղորդելու պատճառով է». Արմեն Հովհաննիսյանը՝ ռուսական դպրոցների ավելացման մասին

Հունիս 10,2022 10:47

Aravot.am-ը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` նախաձեռնության անդամները 2010-ին համարում էին, որ օտարալեզու դպրոցների բացումը դիվերսիա է հայոց լեզվի եւ անկախ պետականության դեմ, հայտարարում էին, որ լեզուն գույք չէ՝ պարտքի դիմաց, իսկ ինչո՞ւ հիմա չեն ընդվզում, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ընդառաջելով հայկական կողմի ցանկությանը՝ մտադիր են ավելացնել ռուսական դպրոցների թիվը:

«Տառացիորեն պիտի կրկնեմ Ձեր կողմից մեջբերված դրույթները: Սա դիվերսիա է հայոց պետականության դեմ: Կարծում եմ, Մոսկվայի հաճոյությունը ընդդիմությունից դեպի կառավարություն ուղղորդելու պատճառով է: Մեր ազգային շահերի հաշվին, իհարկե: Չեմ բացառում, որ այս գործընթացն արտահայտում է անձամբ Փաշինյանի գավառական պատկերացումները՝ թե դիվանագիտության, թե կրթության վերաբերյալ»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930