Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեւական խաղերով ՀԱՊԿ-ին հեղինակազրկեցին, իսկ այսօր նա նստած է իբրեւ ՀԱՊԿ նախագահող»

Հունիս 10,2022 10:10

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության շարժումն այսօր երթով շարժվեց դեպի նախագահական նստավայր, որտեղ կայանալու է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Բողոքի գործողության նպատակն է հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ անունից բանակցելու իրավունք չունի։

«Առաջին բանը, որ ստանձնելով երկրի կառավարումն արեց այս իշխանությունը, դա ՀԱՊԿ-ում ՀՀ-ի հեղինակազրկումն էր՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորումը։ Երեք տարում պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ՀՀ տարածքի տարբեր հատվածներ ադրբեջանական օկուպացիային ենթարկելուց հետո, ձեւական խաղերով ՀԱՊԿ-ին հեղինակազրկեցին, իսկ այսօր նա նստած է իբրեւ ՀԱՊԿ նախագահող»,-հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով․ «Իշխանությունն ունակ չէ, լեգիտիմ չէ եւ իրավունք չունի հայ ժողովրդի անունից հանդես գալու, չունի մանդատ, որով կարող է ՀՀ տարածքային ամբողջականության, Արցախի անվտանգության հետ կապված որեւէ համաձայնության գալ, խոստում տալ։ Վաղուց իշխանությունը կորցրել է հայ ժողովրդի վստահությունը»։

Ցուցարարների երթը Բաղրամյան պողոտայում է․ ոստիկանները փակել են դեպի նախագահական նստավայր տանող հատվածը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930