Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ ընդդիմությունն է իջեցրել խոսքի ու հարաբերվելու նշաձողը, որովհետեւ կարծում է, թե Փաշինյանի դեմ միայն նրա զենքով ու լեքսիկոնով կարելի է պայքարել. «Հրապարակ»

Հունիս 10,2022 09:32

Այս բառամթերքն ու հարաբերությունների որակը մեր կյանք ներմուծեց Նիկոլ Փաշինյանը: Չկրկնենք այն հանճարեղ որակումները, որ նա այս տարիներին կպցրել է իր ընդդիմախոսներին, իրեն որեւէ կերպ քննադատած կամ իր հայացքներն ու կառավարումը չընդունող անկախ անձանց եւ ինստիտուտներին․ դրանք բոլորին հայտնի են:

Ցավալիորեն, այս ոճն ու լեքսիկոնն ընդօրինակում են նաեւ ուրիշները` նախ իր թիմակիցները եւ կերակրատաշտին այս կամ այն կերպ մոտ կանգնած տարբեր էակներ: Սա ազդում է նաեւ բոլոր նրանց վրա, ովքեր ստիպված են ամեն օր լսել այս խոսքը: Ստացվում է` մի կիսագրագետ երեսփոխան, որն ա-ն բ-ից չի տարբերում, ընդդիմադիր գործչին «մալյոկ» ու «կիլկի» է անվանում, մյուսը հումոր է անում «մինչեւ քոքը մաշելու» թեմայով, երրորդն ընդդիմադիրներին փողոցային խուլիգան է անվանում: Անգամ ընդդիմությունն է իջեցրել խոսքի ու հարաբերվելու նշաձողը, որովհետեւ կարծում է, թե Փաշինյանի դեմ միայն նրա զենքով ու լեքսիկոնով կարելի է պայքարել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930