ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա չորս ամիսներին Հայաստանում ուղեւորափոխադրումներն աճել են 41.1 տոկոսով: Նշված ժամանակահատվածում ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 45 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները, 2021-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ, նվազել են 20.2 տոկոսով:
Այսինքն` այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին տաքսիներից օգտվել է 517 հազար 700 մարդ, փոխարենը 92.6 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները, հիմնականում՝ զբոսաշրջիկների, նաեւ Հայաստանից արտագաղթածների հաշվին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։