Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե անկախ փորձագետն ասի՝ դա օբյեկտիվ մեղադրանք է, ես քննչական կոմիտեից ներողություն կխնդրեմ. Մհեր Հակոբյան

Հունիս 09,2022 22:44

Մայիսի 5-ից կալանավորված ու հունիսի 4-ին ստորագրությամբ չհեռանալու պայմանով ազատ արձակված հադրութեցի Դավիթ Ավագյանի պաշտպանը շարունակում է պնդել, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է: 44 օրյա պատերազմի մասնակից Ավագյանը մեղադրվում է խուլիգանության համար Քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածով:

«Թող ցանկացած անկախ փորձագետի մեղադրանքը ներկայացնեն, եթե օբյեկտիվ մեղադրանք է, կապ ունի քրեական դատավարության, իրավաբանության հետ, եթե այդ փորձագետն ասաց, որ այստեղ կա խուլիգանություն, ես քննչական կոմիտեից ներողություն կխնդրեմ, Դավիթ Ավագյանին էլ կհորդորեմ, որ գնա իր մեղքն ընդունի, թեեւ մեղք չունի: Պարզապես իրենք իրենցով օրը մեջ անիմաստ հոդվածներով տանում, մարդկանց կալանավորում են: Որպես ապացույց է ներկայացվել տեսագրությունն ու ոստիկանների զեկուցագրերը տեսագրության վերաբերյալ, որ այդ տեսագրության մեջ երեւացող մարդը Դավիթ Ավագյանն է: Մենք էլ ասում ենք՝ չէ, տեսագրության մեջ Դավիթ Ավագյանը չէ»,- Aravot.am-ին ասաց Դավիթ Ավագյանի պաշտպան Մհեր Հակոբյանը:

Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալն էլ է հայտնել, որ տեսագրության մեջ երեւացող ցուցարարը արտաքնապես իրեն նման է, բայց ինքը չէ. «Ենթադրում եմ, որ տեսագրության մեջ երեւացող անձին իրավապահները դեռ չեն հայտնաբերել, եթե հայտնաբերած լինեին, կբերեին, ճանաչման կներկայացնեին: Դժվար կլինի հայտնաբերել, որովհետեւ տեսագրության մեջ այդ կինը միշտ մեջքով է»: Դավիթ Ավագյանը տեսագրության վերաբերյալ զեկուցագրեր տված ոստիկանների հետ չի առերեսվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930