«Ժողովրդին խոստացել են մի բան, ընտրություններից հետո հայտարարել՝ իջեցնում ենք նշաձողը։ Եթե Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն անցյալ տարի այս օրերին ժողովրդին ասած լինեին այն, ինչ մենք էինք ասում, որ եթե ՔՊ-ն իշխանության գա, մենք կունենանք զիջումներ և դրանից հետո նրանք ընտրվեին, այսօր կարող էին ասել՝ լեգիտիմ են, ժողովրդի անունից մանդատ ունեն»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ քանի որ իրենք դա նախօրոք չեն ասել, ասել են՝ միայն ընտրվելուց հետո, ուրեմն իրենք խզել են քաղաքացիական պայմանագիրը ժողովրդի հետ ու այլևս կապ չունեն մեր ժողովրդի հետ։ Նա շեշտեց․ «Իրենք լեգիտիմ չեն, հետևաբար այլևս չփորձեք միջազգային հանրությանը և մեր ժողովրդին համոզել, որ դուք ընտրություններով վերարտադրվել եք, լեգիտիմ եք»։
Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց․ «Էս մարդիկ ՀՀ ժողովրդին չեն ասել, որ այդ խաղաղության գինը հայրենազրկումն է։ Սա շատ կարևոր հանգամանք է, և միջազգային հանրությունը և բոլոր նրանք, որոնք ասում են՝ ժողովրդի կողմից են ընտրվել, ես էլ ասում եմ՝ ժողովրդի կողմից իրենք մերժվել են»։
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ընդդիմությունը քաղաքական օրակարգ չունի, Իշխան Սաղաթելյանն ասաց՝ այդ օրակարգն այս հրապարակում դեռ ապրիլից է ձևակերպվել, հետո ներկայացվել ԱԺ՝ այլ բան է, որ իշխանությունը չի գնացել ԱԺ, քանի որ ծառայում է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Բարձրանաք օդ, իջնեք ներքև՝ միևնույն է, ճգնաժամն առկա է, չի վերանալու մինչև օտարերկրյա գործակալները՝ ալֆայից մինչև օմեգա չհեռացվեն այս իշխանությունից»։
Կարդացեք նաև
Դիմելով Արարատ Միրզոյանին և պատասխանելով այն հայտարարություններին, թե ընդդիմության հավաքները սակավամարդ են, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Ամեն օր քո պատուհանից նայիր, թե քեզ քանի հարյուր, հազար ոստիկան է հսկում ու կհասկանաս՝ հասարակական-քաղաքական ճգնաժամ կա, թե՝ ոչ, կհասկանաս ընդդիմության գործողությունները սակավամարդ են, թե՝ ոչ։ Պնդում եմ՝ ՀՀ-ի նորանկախ պատմության մեջ Դիմադրության շարժումը բացառիկ է»։
Այս պահին Դիմադրության շարժման մասնակիցները երթ են անում։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ անցնելու են այն հյուրանոցի մոտով, որտեղ գիշերելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Էս պստոին թվաբանության դասատու է պետք։ 500 հոգով հասել էր Ամիրյան փողոց, գոռում էր “Նիկոլ այստեղ հարյուր հազար մարդ կա, դու այլևս իրավիճակին չես տիրապետում”։ Նույնիսկ ցույցի մասնակիցները սկսեցին հռհռալ։ Հիմա էլ հարյուր հազար ոստիկան հաշվեց։ Հաստատ թվաբանության ու իրականության ընկալման խնդիր ունի։