Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիների մի մեծ հատված՝ 67%-ը բացասական է գնահատում ԽՍՀՄ փլուզումն ու ՀՀ անկախության վերականգնումը

Հունիս 09,2022 21:01

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) վերջին հարցումների արտաքին քաղաքական և անվտանգային բաղադրիչը` հասկանալու համար արդյո՞ք Հայաստանի գործող իշխանությունը ունի արկածախնդիր արտաքին քաղաքականություն վարելու մանդատ։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում ՀՀ իշխանությունների օրակարգը հիմնականում չի վայելում Հայաստանի քաղաքացիների մեծ մասի աջակցությունը։ Այսինքն, եթե նույնիսկ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գործող իշխանությունը վերարտադրվել է, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի քաղաքացիները վերջինիս պատվիրակել են կարևոր ազգային և անվտանգային հարցերում լուրջ զիջումների գնալու և նոր ցնցումներ նախաձեռնելու «մանդատ»։

Ամփոփ անդրադառնալով հետազոտության արդյունքներին՝

Հարցվածների 73%-ը 2018-2021թթ․ Հայաստանի ամենամեծ ձախողումները կապում է Արցախի հարցի հետ, մինչդեռ նախորդ իշխանությունների հիմնական ձախողումների մասին հանրային ընկալումները կապված էին սոցիալ-տնտեսական և այլ ոլորտների հետ։

Հարցվածների շուրջ 71%-ը ամենակարևոր խնդիրները դիտարկել է անվտանգային տիրույթում, մինչդեռ նախքան 44-օրյա պատերազմը բնակչության մեծամասնությունը ամենակարևոր խնդիրները համարում էր գործազրկությունն ու աղքատությունը։

Հարցվածների 97,9%-ը բացառում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, 98,2%-ը բացառում է Արցախի անցումն Ադրբեջանին՝ առանց կարգավիճակի։

ՀՀ քաղաքացիների ընդամենը շուրջ 2%-ն են կողմ Արցախի կարգավիճակի «նշաձողի իջեցմանը»։

Գործող իշխանության տրամաբանության շրջանակներում ՀՀ քաղաքացիների առնվազն 74%-ը «ռևանշիստներ» են․ հարցվածների 32%-ը Հայաստանի նպատակն է համարում նախկին ԼՂԻՄ տարածքների (Շուշի, Հադրութ և այլն) վերադարձը, իսկ ևս 42%-ը՝ 44-օրյա պատերազմից առաջ ԼՂ տիրապետության տակ գտնվող տարածքների վերականգնումը։

Հարցվածների 66%-ը համաձայն չէ տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների բացմանը։

Քաղաքացիների 81%-ը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության բացումը համարում է սպառնալիք ՀՀ ազգային անվտանգության համար, իսկ 55%-ը դրանում տնտեսական զարգացման հիմքեր չի տեսնում։

Հարցվածների 89%-ը մերժում է իշխանությունների կողմից փաստացի առաջ մղվող «պատմական կաղապարներից ազատվելու» «Բոլթոնի պլանը»՝ համաձայնելով, որ «անհնար է մոռանալ այն, ինչ կատարվել է նախկինում ազգերի միջև»։

Խարխլված անվտանգային, սոցիալ-տնտեսական միջավայրը, անորոշությունը միջազգային հարաբերություններում հանգեցրել են նրան, որ ՀՀ քաղաքացիների մի մեծ հատված՝ 67%-ը բացասական է գնահատում ԽՍՀՄ փլուզումն ու ՀՀ անկախության վերականգնումը։

Գործող կառավարությունը երկիրը հասցրել է մի կետի, երբ օբյեկտիվ իրողությունից ելնելով, հարցվածների կեսը չեն բացառել ՀՀ ինքնիշխանության մակարդակի նվազեցումը՝ անդամակցությունը Միութենական պետությանը։ Ավելին, հարցվածների 34%-ը կողմ կամ ավելի շուտ կողմ է արտահայտվել այդ հեռանկարին, և միայն 28%-ն է միանշանակ դեմ ՀՀ ինքնիշխանության սահմանափակմանը։

Նվազել է ՀՀ քաղաքացիների կողմից ՌԴ նկատմամբ դրական ընկալումը, ինչը նաև 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականության ուղղակի հետևանք է, երբ Հայաստանում և Արցախում սահմանների և անվտանգության հետ կապված բոլոր խնդիրներում փորձ է արվում պատասխանատվությունը դնել ՌԴ կամ ՀԱՊԿ վրա։ Այս դինամիկան վստահաբար աննկատ չի մնում Ռուսաստանում և իր երկարաժամկետ ազդեցությունն է ունենալու Հայաստանի վերաբերյալ մեր ռազմավարական դաշնակցի ընկալումների վրա։

Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ հանրային ընկալումը «համահարթեցվել է», այսինքն՝ ի տարբերություն նախապատերազմյան շրջանի, այժմ ՀՀ քաղաքացիները այդ երկու երկրներին համարում են ՀՀ հանդեպ նույնքան թշնամաբար տրամադրված երկրներ։ Հետևաբար, իշխանությունների կողմից Թուրքիայի հետ այժմ տարվող բանակցային գործընթացի և նախկինում տեղի ունեցած «ֆուտբոլային դիվանագիտության» միջև զուգահեռներ անցկացնելու փորձերը անհիմն են։

Վերլուծությունն ամբողջությամբ՝  այստեղ։

«ԼՈՒՅՍ» տելեգրամ ալիքին պարտադիր է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930