Ապարանի Քանդակների պուրակում շարունակվում է քանդակագործության միջազգային սիմպոզիումը։ Այն կազմակերպվում է Ապարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ։ 2022 թվականին սիմպոզիումը կրում է «էթնոարվեստն այսօր» խորագիրը:
Մասնակիցները 17-ն են՝ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, արտասահմանից և Հայաստանի տարբեր համայնքներից արվեստագետներ։ Իրանից մասնակից Թահեր Շեյխօլհոքամային այսօր ներկայացրեց իր կենսագրությունը, ստեղծագործությունները։ Խոսեց Քանդակների պուրակում տեղադրված իր արձանի մասին։
Իր խոսքով՝ այն կարելի է կոչել է մի քանի անուններով՝ «Ազգերի գաղտնիքը», «Գաղտնիքի սնդուկը», «Տատիկի գաղտնիքների սնդուկը» նաև «Իրանի և Հայաստանի հավերժ բարեկամության գաղտնիքների սնդուկ»-ը։ Հավելեց, որ Հայաստանն ու Իրանը մշակութային արմատների առումով ունեն շատ նմանություններ։
«Յուրաքանչյուր ազգի համար իր գաղտնիքների սնդուկը ամենակարևորն է։ Լիահույս եմ, որ այս «Գաղտնիքների սնդուկը» կնպաստի, որ Հայաստան-Իրան բարեկամությունը հարատև լինի, օր-օրի մեր կապերը ավելի ամրապնդվեն»,-իր խոսքում նշել է սիմպոզիումի մասնակիցը։
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատուն