Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Սերգեյ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումից առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը եկավ ԱԳՆ. Գարեգին Չուգասզյան

Հունիս 09,2022 19:15

«44-օրյա պատերազմից հետո, Հայաստանը հայտնվել է հրեշի փորում՝ պատանդի վիճակում եւ այսպիսի պատանդի վիճակում խոսել բանակցությունների մասին, որտեղ փոխադարձ շահեր կապահովվեն եւ այլն, բնականաբար, մենք չենք կարող պատկերացնել: Քանի դեռ մենք ռուս-թուրքական աքցանում ենք, մեզ վրա այդ դավադիր պլանի հերթական քայլերն են իրականացնելու՝ սպառնալիքներ ստեղծելով, փարուխներ վերցնելով, պատանդներ վերացնելով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանն՝ անդրադառնալով այսօր, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստանում արած այն հայտարարությանը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա:

ԱԺԲ-ականները հավաքվում են Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից նախատեսում են երթով գնալ Հայաստանում ՌԴ դեսպանատուն՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու Ռուսաստանի «կայսերապաշտական քաղաքականության» դեմ:

Գարեգին Չուգասզյանը նկատում է՝ գերու հետ բանակցություններ չեն վարում, նրան պարտադրում են եւ հավելում, որ այս ամենում նորությունն այն է, որ արեւմուտքը շատ հստակորեն ցույց է տալիս ՌԴ-ին եւ Թուրքիային զսպելու իր մտադրությունը, ինչի վկայությունը նա համարում է այն, որ Սերգեյ Լավրովի  եւ Արարատ Միրզոյանի հանդիպումից առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը եկավ ՀՀ ԱԳՆ:

Արցախի Փարուխ գյուղի մասով էլ ՌԴ ԱԳ նախարարի արած հայտարարության մասին էլ բանախոսն ասաց, որ այն որեւէ խորություն չունի եւ առաջին դեպքը չէ, որ ՌԴ-ն նոյեմբերի 9-ից հետո չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները եւ ի հաշիվ հայկական տարածքների՝ սպասարկում է ադրբեջանական շահերը: Նա չի բացառում, որ խաղաղության պայմանագրի հարցում ՌԴ-ն եւ Թուրքիան ճնշում են գործադրում Հայաստանի վրա, որպեսզի այն արագ կնքվի, որպեսզի միջանցքի հարցն արագ լուծվի:

ՌԴ ԱԳ նախարարը նաեւ ասել էր, որ ճանապարհը լինելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա: Գարեգին Չուգասզյանը հարց է տալիս. «Եվ շարունակեց, որ վերահսկողության մեխանիզմներն են քննարկում. ի՞նչ վերահսկողություն, եթե դա ինքնիշխան տարածք է»: Ապա հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն, ըստ որի ճանապարհի վերահսկողությունը պետք է իրականացնի ռուսական կողմը:

Իր բնորոշմամբ, թե գործող իշխանությունը, թե ընդդիմությունն ի զորու չեն լուծելու Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները, քանի որ երկուսն էլ գտնվում են տիրոջ եւ ճորտի հարաբերությունների մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930