Հայաստանի և Ադրբեջանի ստեղծած սահմանազատման հարցերով հանձնաժողովի գործունեության նպատակն է երկու երկրների պետական սահմանի սահմանազատումը, ինչպես որ նախատեսվում էր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի պատասխանատու Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Երևանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Փառուխ գյուղում իրավիճակը կդիտարկվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեքստում:
«Այդ գործընթացի շրջանակում չի նախատեսվում հայ-ադրբեջանական պետական սահմանից դուրս որևէ հարցի քննարկում, այդ թվում խոսքը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության այն տարածքներին, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուս խաղաղապահ զորամիավորումը»,- ասել է Աբդուլլաևան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ