Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը, որի ընթացքում նվագախումբը կատարեց «Ռամշտայնի», «Լեդ Զեփելինի», System of a Down-ի, «Սքորփիոնսի», «Փինք ֆլոյդի», «Քուինի», «Դիփ փարփլի» և այլ սիրված ռոք խմբերի հանրահայտ հիթեր:
Երեկոյի մենակատարը կիթառահար Վարդան Գաբոյանն էր: Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։
Մաեստրո Արզումանյանն ընդգծում է, որ երկրորդ անգամ է ներկայացվում «Սիմֆոնիկ ռոքը»։ Այն շատ մեծ ջերմությամբ ընդունվեց ունկնդրի կողմից, և առաջին իսկ բեմելից պարզ էր, որ ծրագիրը միշտ պահանջված է լինելու։ Դիրիժորը նկատում է, որ այս ծրագրում կա և՜ ռոքի, և՜ սիմֆոնիկ երաժշտության հմայքը։
Մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափահարություններով էր ընդունում նվագախմբի կատարումները։
Կարդացեք նաև
Նշենք, որ «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը ստեղծվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում և առաջին անգամ ներկայացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի 22-ամյակի առիթով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ