Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում են 19 տարեկան երիտասարդի ջրահեղձ լինելու հանգամանքները

Հունիս 09,2022 17:58

Արմավիրի մարզային քննչական վարչություններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 19 տարեկան երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ երիտասարդի՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի լճերում խեղդվելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 08-ին՝ ժամը 19:35-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի ՀՓՋ-ից:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ջրահեղձ եղած տղան հանդիսանում է Արմավիր քաղաքի՝ 2003թ. ծնված բնակիչ:

Ջրասուզակների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը` ժամը 23:30-ի սահմաններում, ջրահեղձ եղած երիտասարդի դին հայտնաբերվել և դուրս է բերվել լճից:

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ երիտասարդն Արմավիր քաղաքում բնակվող իր ընկերների հետ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է Եղեգնուտ գյուղում գտնվող «Բադալի գյոլեր» կոչվող լճակում լողալու, որի ժամանակ էլ ջրահեղձ է եղել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատեսներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել