Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ապագա գործերի նախարարության» հերթական զրույցը Ռուբեն Վարդանյանի և Աշոտ Ոսկանյանի միջև

Հունիս 09,2022 17:08

ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի կողմից նախաձեռնված՝ «Ապագա գործերի նախարարություն» կոչվող ուղիղ զրույց ձևաչափով հերթական հարցազրույցը վարել է հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ փիլիսոփայության դոկտոր, պետական գործիչ Աշոտ Ոսկանյանի հետ:

Զրույցը տեղի է ունեցել Մատենադարանում: Զրուցակիցները քննարկել են այնպիսի հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում են մեր ազգային արժեքների, ինքնության, դրա բաղկացուցիչ մասը համարվող մշակույթի ու ավանդույթների պահպանմանն ու դրանք սերունդներին փոխանցելու կարևորությանը:

Նրանք խոսել են նաև նոր մարտահրավերներին դիմակայելու, ստեղծված իրողություններում մեր երկրի ու ժողովրդի համար ճիշտ ու արդյունավետ լուծումներ գտնելու մասին, և այդ համատեքստում ընդգծել երկրի, ժողովրդի ճակատագրի համար իրենց պատասխանատու զգացող անձանց, առաջնորդների ու էլիտաների դերը:

ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի Հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930