Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հասարակության այն հատվածի համար, որը Դիմադրության շարժմանը չի մասնակցում կամ թերահավատորեն է վերաբերում այն արդարացմամբ, թե չգիտի, թե ով է լիդերը, մատչելի լեզվով բացատրեց. «Դա միանշանակ շատ սխալ մոտեցում է, որովհետեւ այն պահից, երբ կհնչեցվի լիդերի անուն, ու կարեւոր չէ, թե ում անունը կհնչեցվի, Արցախի համար, ազգային ազատագրական շարժումը անմիջապես փաստացի վերածվելու է ընտրարշավի: Այդ վայրկյանից սկսած, արդեն լիդերների պայքար է գնալու, շարժման էությունը անմիջապես փոխվելու է: Սա առաջինը:
Եվ երկրորդ, յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, որ ինքն է լիդերը, շարքային քաղաքացին եւ շարժման լիդերը, ինքն է որոշելու, թե այսուհետեւ ով է լինելու ապագա ղեկավարը: Հանեք ձեր միջից այն հոգեբանությունը, թե լիդերը պետք է գա ու ձեզ առաջնորդի: Այսուհետեւ դուք եք որոշելու»,-ասաց քաղտեխնոլոգը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ