Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. «Լաոն զարթնել է ու հիմա պետք է լաոյին հզորացնել»

Հունիս 09,2022 16:31

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հայելի» ակումբում մանրամասն վերլուծեց Դիմադրության շարժման փուլերը, ձեռքբերումները եւ բացթողումները: Նրա խոսքով, առաջին փուլում խնդիրը «լաոյին արթնացնելն» էր: Այսինքն, ունենալ հասարակության մի զանգված, որը պատրաստ է պայքարի օրինական գործողություններ կատարելու: Դա ստացվեց եւ դա նվաճում էր: Դրան հաջորդած երկրորդ փուլում «արթնացած լաոյին» պետք էր հզորացնել: Եվ դա պահանջում էր այլ խնդիրների լուծում:

«Ցավոք, դա տեղի չունեցավ: Ի՞նչ պետք է արվեր, որ չարեցին: Եթե առաջին փուլի համար կարելի էր ասել, որ շարժումը ինքնաբուխ եւ քաոտիկ ձեւով էր առաջնորդվում, երկրորդ փուլում արդեն անհրաժեշտ էր ունենալ շարժման ինստիտուցիոնալ կառուցվածք, ինչը նշանակում է, որ շարժումը պետք է հստակ ունենար ղեկավար խորհուրդ, որի անդամներին պետք է մարդիկ ճանաչեն, իմանան՝ ովքեր են պատասխանատուները:

Հաջորդը: Այդ խորհուրդը պետք է ունենար մասնագիտական բաժանում: Այսինքն, մեկ մարդը չպետք է լինի ամեն ինչի պատասխանատուն, այլ ամեն մեկը պատասխանատու պետք է լինի կոնկրետ ոլորտի համար:

Շարժումը պարտադիր պետք է ունենա մամուլի պատասխանատու, խումբ, որը պետք է զբաղվի շարժման իրազեկմամբ, նպատակները, գործողությունները ներկայացնի հատկապես միջազգային հանրությանը՝ կազմակերպություններին, լրատվամիջոցներին:

Պետք է լինի փաստահավաք խումբ: Այսքան բռնություն է կիրառվել: Ցուցարարը պետք է իմանա, թե իր նկատմամբ բռնության դեպքում ում դիմի, պետք է իմանա, որ միայնակ չի մնա, որ իր թիկունքին ուժ կա կանգնած:

Պետք էր տեղերում հստակ կազմակերպել մարզային կառույցների աշխատանքը, ունենալ համակարգող խորհուրդներ: Ի վերջո, սա Երեւանի կենտրոնի շարժում չէ: Պետք է ակտիվորեն մարզերը ընդգրկես, այլ ոչ թե Երեւանից գնաս:

Ձեռքբերումը կա: Բայց եթե չի ստեղծվում ինստիտուցիոնալ կառույց, պայքարը աստիճանաբար կարող է վերածվել քաղաքական զբոսանքի ու մարել: Մարդկանց մեջ հարց է առաջանալու, թե ինչ է, մինչեւ 2026 թվականը պետք է քայլե՞նք»,- ասաց քաղտեխնոլոգը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930