Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հրամանատարությունն արձագանքել է ադրբեջանական տելեգրամ ալիքներով նախօրեին տարածված տեսանյութին:
Տեսանյութում ռուս խաղաղապահը ադրբեջանցի զինվորի առաջարկով արտահայտություններ է ասում տարածաշրջանի տարածքային պատկանելության մասին։
Ինչպես Սպուտնիկ Արմենիային հայտնել են ՌԴ խաղաղապահ զորակազմից, այդպիսի դեպք իսկապես եղել է, բայց ոչ հիմա, այլ 2021թ.-ի աշնանը։ Միջադեպից հետո հրամանատարությունը զինծառայողին բացատրել է, որ նման հայտարարություններն անընդունելի են։
Կարդացեք նաև