Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պռոշյան գնալն ակնհայտ սադրանք էր․ մարդու տան վրա, ընտանիքի մոտ գնալն անընդունելի է»․ Արամ Սարգսյան

Հունիս 09,2022 16:14

«Իհարկե, համեմատելու չեն, որովհետեւ մարտի 1-ին գործող իշխանությունը սահմանից տանկերը հանեց ու բերեց քաղաք։ Որից հետո էլ ասաց, թե ինքը տեղյակ չի, թե այդ տանկերն ինչպես են հայտնվել քաղաքում, որ գործող ՊՆ Միքայել Հարությունյանն է դա ինքնագլուխ արել, ինչի արդյունքում Հարությունյանն առ այսօր ՌԴ-ում է եւ չի կարողանում վերադառնալ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ընդդիմության կողմից հունիսի երեքի դեպքերը 2008թ․-ի մարտի մեկի հետ համեմատելուն՝ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Եվ այդ մարդն այսօր նորից հավակնում է իշխանության գալ, ասում, որ ուժեղ է, կամային է, կլուծի Արցախի հարցը։ Բիրտ ուժի կիրառումն ակնհայտ էր մարտի մեկի պարագայում, երբ Ազատության հրապարակում վրաններում քնած մարդկանց վրա առանց զգուշացման հարձակվում էին, իսկ վրանները չէին խանգարում որեւէ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարած շարժումն ամբողջությամբ օրենքի դաշտում էր։ Այս ընդդիմությունը բացարձակապես օրենքից դուրս է։ ՀՀ գրեթե բոլոր հրապարակներում ու փողոցներում երթեր եւ ցույցեր եմ արել, բայց որեւէ անգամ Պռոշյան փողոց չեմ գնացել, որովհետեւ համարել եմ, որ այն երթի կամ ցույցի համար քաղաքական առումով նպատակահարմար չէ։ Մարդիկ այդտեղ գնում են ճաշի եւ նախաճաշի։ Երկրորդ, այդտեղ կառավարության կեցավայրն է։ Հայ մարդու համար տան վրա գնալը, ընտանիքի մոտ գնալն ու բողոքելն անընդունելի է։ Պռոշյան փողոց գնալն ակնհայտ սադրանք էր, ինչն անթույլատրելի է, չի կարելի։ Այսուհետեւ որեւէ քաղաքական ուժ նման բան չպետք է անի»,-շեշտեց Սարգսյանը։

Նրա բնորոշմամբ՝ եթե ընդդիմությունը հավաքեր այն կրիտիկական զանգվածը, որով իշխանափոխություն կլիներ, ապա կստացվեր, որ իրենք ճիշտ էին, որ ժողովուրդն այլեւս չի ուզում այս իշխանությանը․ «Բայց չեն հավաքել այդքան մարդ։ Հետեւություն․ ժողովրդի մի ստվար հատված լուրջ ընտանեկան դաստիարակություն, կրթություն չի ստացել, իսկ համապատասխան համակարգերը բարեփոխումների խնդիր ունեն, որովհետեւ այդ մարդիկ ԱԺ են մտնում, ԱԺ ընտրյալ դառնում։ Սա էլ է սահմանադրության բացթողում։ Այդ մարդիկ դաստիարակության, մանուկ հասակում սիրո պակասի խնդիր ունեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930